Հասարակություն 09:45 10/04/2018 Հայաստան

Ինչո՞ւ են հեռանում Դեբեդից. դեբեդցիների հոգսերն ու հույսերը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Լոռու մարզի Դեբեդ համայնքում գյուղացիների մեծ մասը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Շատերն են Դեբեդից աշխատանք գտնելու հույսով մեկնում Ռուսաստան, նրանց մի մասը վերադառնում է, մի մասն էլ փորձում է ընտանիքները տեղափոխել այնտեղ։ Թեև, ինչպես դեբեդցիներն են ասում՝ վերջին տարիներին հազվադեպ ընտանիքներն են հեռանում գյուղից, հեռանալուց էլ հիմնականում բնակություն են հաստատում Վանաձորում կամ Երևանում, սակայն դա ևս մտահոգում է գյուղացիներին։ 

Մարզկենտրոն Վանաձորից ընդամենը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Դեբեդ գյուղը, որն առաջին հերթին գյուղ այցելողներին հիացնում է իր չքնաղ բնությամբ։  Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն հողագործությունը, որը հիմնական եկամտաբեր ճյուղը պետք է լիներ, գյուղացիների համար խնդիր է դարձել, ոռոգման ջուր չլինելու հետևանքով հողերը մնում են անմշակ, ավելացրած նաև գյուղտեխնիկան. խորհրդային տարիներից մնացած գյուղտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէ։

Դեբեդցիներն ապրում են նույն դժվարություններով, ինչպես Հայաստանի գյուղական մյուս համայնքներում։ Գյուղն ապրում է իր առօրյայով, աշխատանքային եռուն շրջան է,  Դեբեդում բնությունը զարթոնք է ապրում,  իր գեղեցկությամբ գյուղը հիացնում է եկվորներին, իսկ գյուղացիներից շատերն ասում են, որ իրենք չեն հասցնում վայելել այդ գեղեցկությունը. գարունը չբացված մեկնում են, վերադառնում են՝ ձմռան շեմին։ 

Գյուղացիների խոսքով՝ գյուղատնտեսությամբ նրանք չեն կարողանում իրենց ամենօրյա կարիքները հոգալ, ցանկանում են գյուղում կամ հարևան գյուղերում որևէ արտադրամաս, ձեռնարկություն լինի, որ իրենք էլ ընդգրկվեն այդ աշխատանքներում։ 

27 ամյա Հարություն Ղազարյանը զբաղվում է անասնապահությամբ, նախկինում քարի արտադրամասում է աշխատել։ «Մի գործ ճարում աշխատում ենք, պարապ չենք մնում, բայց դրանով չես կարողանում ընտանիքդ այնպես պահել, ինչպես պետք է, վարձատրությունը  քիչ է: Իհարկե Ռուսաստանում էլ այնպես չէ, որ նորմալ գումար ենք աշխատում: Գոնե միջակ աշխատավարձ լինի, չենք ասում հարուստ լինենք, բայց կարողանանք մինիմալ պահանջները բավարարել»,- նշում է Հարությունը:

Մասնագիտությամբ դեղագործ է, բայց կարծում է, որ գյուղում իր մասնագիտությամբ չի կարող աշխատել. «Մտածում եմ դեղատուն բացել, բայց եթե իմ հարևանը, գյուղացին գումար չունի, կամ նիսյայով պիտի դեղ առնի կամ էլ էդ մարդը ծայրահեղ դեպքում դեղ կգնի, այսինքն՝ շրջանառություն չկա, դեղատուն բացելու իմաստ չկա»:

Մայիսին կծնվի Հարությունի առաջնեկը։ Ինքն էլ մեծ ցանկություն ուներ արտերկիր մեկնել աշխատելու, սակայն հայրական զգացումը թույլ չի տալիս թողնել և օտար ճանապարհները բռնել։  Գուցեև կա ավելի առաջնայինը՝ գյուղը  չթողնելը։ Հավանաբար, շատ-շատերը չեն ցանկանում մեկնել արտագնա աշխատանքի, սակայն  անհրաժեշտությունը թելադրում է իր պահանջները։ 

«Եթե աշխատատեղեր բացվեն, որևէ մեկն իր տունը չի թողնի: Ավելի լավ է մեր գյուղում մնանք, քան էդ ռուսաստանները գնանք: Ոչ մեկին էլ հաճելի չէ իր ընտանիքը թողնի գնա: 100-150 հազար դրամ աշխատավարձ ստանանք, կկարողանանք յոլա գնալ: Շատ բան չենք ուզում՝ մնանք մեր տանը և կարողանանք ապահովել մեր ընտանիքի նվազագույն պահանջները»,- ասում է Հարությունը:

Նրա հորեղբոր տղան՝ Դավիթը շուտով մեկնելու է բանակ: Իսկ թե ինչ մասնագիտություն կընտրի՝ կորոշի բանակից վերադառնալուց հետո: Դավիթի ծնողները նույնպես աշխատանք չունեն, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Մտածում է, որ շատերի նման ինքն էլ չի բռնի Ռուսաստանի ճանապարհը, հույս ունի, որ երկու տարի հետո գյուղում ինչ-որ բան կփոխվի:

57-ամյա Արծրուն Պետրոսյանն էլ մտածում է՝ ինչպես անել, որ որդիները չհեռանան գյուղից։ Աղջիկն արդեն ընտանիքով Ռուսաստանում է, տղան էլ ցանկություն ունի  մեկնել արտագնա աշխատանքի: Ժամանակին ինքն էլ է գնացել, իսկ այսօր առողջական խնդիրները թույլ չեն տալիս:

«Հանապազօրյա հացը հազիվ ենք ստեղծում, չեմ ուզում դժգոհել, բայց շատ դժվար է: Մարդիկ մի անգամ են աշխարհ եկել, ուզում են մարդավայել ապրել, դրա համար գնում են դրսից գումար բերում: Այսինքն՝ լավ ապրելու համար պետք է մեկնել արտագնա աշխատանքի»,- նշում է Արծրունը:



Նրա տղաներից մեկը Վանաձորում տաքսի է քշում, հորն է օգնում, իսկ մյուս տղան նոր է  վերադարձել բանակից և հիմա մտածում է երկրից դուրս աշխատանք փնտրելու մասին։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ տղաները վերադառնում են բանակից ու չեն իմանում ինչով զբաղվել»,- սրտնեղած ասում է Արծրունը: 

Նրա  խոսքով՝ առաջնահերթ խնդիրը աշխատանքն է, պետության ուշադրությունը դեպի գյուղը պետք է լինի:

«Մեր գյուղից լավ տեղ չկա, բայց եթե մարդը չի կարողանում իր հողը մշակի, բնական է, որ ապրելու համար պետք է այլ տարբերակներ մտածի: Գյուղտեխնիկա չկա, մեր հողերը բրախած են, անմշակ են: Սովետից մնացած տեխնիկայով 90-ականներին դեռ կարողանում էինք ինչ-որ բան անել, անձամբ ես լավ էլ բերք էի ստանում, 1 հա-ից 4-5 տոննա ցորեն, բայց հիմա տեխնիկան մաշվել է, բացի այդ, մարդիկ ցանելու, մշակելու համար հնարավորություն չունեն։ Պատճառը հենց դա է, որ ջահելները թողնում հեռանում են։  20-30 տոկոսը գնում են, մենակ մեծերն են մնում, մեկ էլ՝ իմ նման առողջական խնդիրներ ունեցողները: Գյուղը ծերանում է, փակ դռները՝ շատանում, նոր ընտանիքներ քիչ են ծնվում։ Մի քիչ հուսադրողն այն է, որ վերջին տարիներին  ավելի քիչ են ընտանիքներով գյուղից հեռանում»,- ասում է Արծրունն ու հավելում. «Առանց գյուղ չկա քաղաք, գյուղացին միշտ ստեղծել ու պահել է թե իրեն, թե քաղաքացուն: Դրա համար կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, տեխնիկա հատկացնի, առանց տոկոսի վարկեր տրամադրի, որ գյուղացին կարողանա ստեղծի ու ստեղծածով էլ քաղաքացուն օգնի: Ու կարևորը գյուղը չդատարկվի»:

Իհարկե հոգսաշատ այս գյուղում մարդիկ նաև լավատեսությամբ են լցվել՝ պատճառը Դեբեդում վերջերս բացված «Սմարթ» կենտրոնն է, որը նորագույն տեխնոլոգիաների, օտար լեզուների, արհեստների, արվեստի տարբեր ճյուղեր ուսուցման իսկական կենտրոն կդառնա։  

Դեբեդցիներին հրաժեշտ տվեցինք, երբ արդեն օրը թեքվում էր։ Անասելի գեղեցիկ էր բնությունը, մեր լուսանկարիչը հրապուրված այդ գեղեցկությամբ անընդհատ գործի էր դրել ֆոտոխցիկը՝ հավերժացնելու այդ անմեկնելի գեղեցկությունը։ Հուսով ենք, որ հաջորդ հանդիպման ժամանակ դեբեդցիների կյանքում դրական փոփոխություններ կլինեն, իսկ օտարություն մեկնողների թիվը՝ նվազած։

Նշենք, որ լրագրողների այցը Լոռու մարզ կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}