«Իմ քայլը». Ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել հանրահավաքի իրազեկման աշխատանքները
«Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով»,-այս մասին հայտնում են «Իմ քայլը» նախաձեռնությունից:
Ըստ աղբյուրի, ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։
«Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։
Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները, և դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն և տարաբնույթ։
Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները տնկելու են ուսանողի ծառը, քայլարշավը մեկնարկելու է ժամը 12-ին Դդմաշենի մերձակայքից։ Մասնակիցները քայլելու են 11 կիլոմետր, հասնելու են Հրազդան քաղաք և գիշերելու են Հրազդանի ՔՊ գրասենյակում՝ Սասուն Միքաայելյանի շտաբում»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան