Բագրատյան. Ով է պատասախանատուն, որ վտանգավոր հավ է ներկրվում Հայաստան
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արտոնել է Ուկրաինայից ներկրել հավի միս, որը խիստ վտանգավոր է քաղաքացու առողջության համար»: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, բավարար չի արտոնել են, 10 մլն դրամ էլ պարգևավճարներ են տվել փորձագետներին, չսպասելով լաբորատորիայի պատասխանին, թույլատրել են ներկրումը:
«Սա անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Որպես պատգամավոր՝ ինձ համար խիստ կարևոր է հասկանալ, թե ով պետք է պատասխանատվություն կրի նման վարքի համար, որովհետև ամենաթանկը որ մենք ունենք, մեր քաղաքացու առողջությունն է: Խնդրում եմ հստակ նշել պատասխանատուին»,-ասաց պատգամավորը:
Ամբիոնին մոտեցած գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը խնդրեց, որ ավելի ուշ կկարողանա պատասխանել արդյոք եղել է խախտում, թե ոչ:
«Եթե խախտում է եղել, համապատասխան մարդիկ կպատժվեն, եթե՝ ոչ, Ձեզ կպատասխանեն»,-ասաց նախարարը:
Բագրատյանն էլ արձագանքեց՝ խախտումը հստակ է, վերահկսիչ պալատը նյութեր է պատրաստել, ինքն էլ գրություն է ուղարկել՝ խնդրելով պալատից այլ տեղեկություններ տրամադրել: Ու քանի որ խոսքը քաղաքացիների, նաև երեխաների առողջության է վերաբերում, նա նշեց, որ չի ցանկանում գրավոր հարց ու պատասխանի գործելաոչով աշխատի կառավարությունը:
«Ես հայտարարություն եմ անում հիմնավորված: Ես հարցնում եմ՝ ով է պատասխան տալու: Եթե ես թվեր հարցնեի, դուք կարող էիք ասել՝ գրավոր»,-ասաց պատգամավորը:
Իգնատի Առաքելյանն ասաց. «Ես պատրաստ չեմ պատասխանել»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. 100 տոկոս տնտեսական աճն էլ բավարար չէ բոլոր խնդիրների լուծման համար
- Եվրամիությունն արգելել է Ուկրաինայից հավի մսի ներկրումը
- Վարչապետ. «Ուղղակի դա շանտղություն է»