«Հրապարակ». Նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գևորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ՝ ևս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի թիմում սպասողական վիճակ է, երեկ նրա 2-րդ աշխատանքային օրն էր, սակայն որևէ նշանակում չեղավ: ՀՀ 4-րդ նախագահի մոտ շարունակում են աշխատել Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած քաղծառայողները, որոնք դեռ չեն ազատվել աշխատանքից: Հայեցողական պաշտոնների մասով, թերևս, հստակություն կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գևորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ՝ ևս:
Ի դեպ, նախօրեին նախագահի նոր նստավայր էին այցելել լրագրողներ, ովքեր զարմացած պատմում էին, թե ինչ խառը իրավիճակ է, պահակակետում անգամ չեն կողմնորոշվում՝ անձնագի՞ր վերցնեն, հեռախո՞ս, թե՞ բեյջ: Նախօրեին էլ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, ինչը հայ լրագրողներին հանդիպելուց առաջ հատկանշական քայլ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները