Շարմազանովը չի կիսում այն կարծիքը, Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Freedom House-ի գնահատականին, ըստ որի՝ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, նշեց, որ, բնականաբար, չի կիսում այդ կարծիքը:
«Չեմ կիսում այդ կարծիքը, կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ Եվրոպական Միությունից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, Միացյալ Նահանգների դեսպանից, միջազգային դիտորդական առաքելություններից, որոնք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի եղել Եվրոպական Միությանը, որքան այսօր: Իսկ ԵՄ-ն ժողովրդավարական արժեքների ջատագով է, և դժվար թե դեպի ավտորիտար գնացող պետությունը մոտ լինի Եվրոպական Միությանը: Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»,- նշեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան