Հեստապարը ինչի՞ համար է պետք մեր իրականությանը, շպրտենք մի կողմ. Բոստանջյան
«Սահմանափակման ռեժիմը պարունակում է ռիսկեր, որոնք մեր բարոյական կերպարին դժվար է բռնում»,- խորհրդարանում հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ մտցնելու օրենքի նախագծի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին՝ պատգամավորն ասաց. «Հիշում եք, որ հեստապարը 2000-ականներին ուզեցին պարտադրանքով բերեն, հիմա ես հասկանում եմ, որ հիվանդ մարդիկ ուզում են տեսնեն՝ ոնց են ուրիշները մերկանում, բայց չի կարելի ՀՀ-ում առայժմ գոնե դրանից ձեռնպահ մնալ, հեստապարը ինչի՞ համար է պետք մեր իրականությանը։ Եկեք հեստապարը հանենք շպրտենք մի կողմ։ Հիվանդ մարդիկ, որ ուզում են դիմացինին տեսնեն մերկացած, պետությունը պետք է դրա մասին մտածի՞, մեկ էլ օրենք ստեղծի՞»։
Տիգրան Խաչատրյանն արձագանքեց. «Մենք թվարկել ենք, որտեղ չի կարող տեղակայվել, ասել ենք, որ հեռավորությունն էլ շենքերից համայնքի ավագանին կորոշի։ Կնկատեք այնպիսի կետեր, որ կարելի է լրացնել այդ ցանկում, կառաջարկենք, որ մեր գործընկերները կարծիք հայտնեն այդ մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Պարտադիր չէ` մարդիկ ուրիշի միջոցառմանը պասիվ մասնակից լինեն. Արարատ Զուրաբյան
- Հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն