«Փաստ». Հանրությունն ամենաշատը չի ուզում նախարարի պաշտոնում տեսնել Հրանուշ Հակոբյանին
«Փաստ» թերթը գրել է. «Հասարակության կարծիքն իմանալու համար «Պանարմենիան» մեդիահոլդինգի նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով քվեարկություն է կազմակերպվել: Հետաքրքիր է պարզել, թե մարդիկ կառավարության անդամներից ո՞ւմ հրաժեշտ կտային առանց վարանելու:
Հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Նրան հաջորդ կառավարության կազմում տեսնել չցանկացողների տոկոսն ամենաբարձրն է՝ 17,19%: Հաջորդ հորիզոնականում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է՝ 16,48%: 12,11%-ով եռյակը եզրափակում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Չորրորդ տեղում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է՝ 9,46% ձանով: Նրան հաջորդում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 6,98% արդյունքով, հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանն է՝ 5,66% ձայնով:
Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62%, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների արդեն գոյություն չունեցող գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85% և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24%»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները