Նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Մինչ նշանակումը Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան