Նախագիծը համարում ենք հետընթաց. Նաիրա Զոհրաբյան
Խորհրդարանն այսօր քվեարկության ներկայացրեց «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակները Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուզաննա Մուրադյանն են։
Վարման կարգով «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին։
««Ծառուկյան» դաշինքը ևս նախագիծը համարում է հետընթաց։ Մենք բացարձակ նպատակահարմար չենք համարում նորից մեկ առանձին նախագիծ ներկայացնել, երբ որ հեղինակներն այս նախագծի շրջանակում ներառել են նաև այդ կարգավորումները»,- նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Որոշումն ընդունվեց կողմ 62, դեմ 31 ձայնով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է «ՀՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
- Առաջարկ. Լսումների մասին նյութերը ԱԺ կայքում հրապարակել ԱԺ նախագահին իրազեկելուց հետո