«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Միխայլովը, Մարինա Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը, այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։
Վարման կարգով ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Հաշվի առնելով երեկվա քննարկման բովանդակությունը՝ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի պայմանով, որ բուժական հաստատություններին դեղերի ներկրման իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը»։
«Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք ևս կողմ են այս նախագծին, քանի որ կանխատեսվում է, որ դեղերի գինն ընկնելու և ընդհանրապես առողջապահության ինքնարժեքն ընկնելու է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն էր պատճառը, որ ներկա չէիք. Էնֆիաջյանը՝ Ալթունյանին
- Որևէ մեկը չի ուզում մեծածախի իրավունքները վերցնել ու տալ հիվանդանոցին. Բաբլոյան
- Այս փոփոխությունը բերելու է դեղերի գների իջեցմանը. Հ. Հակոբյան