Ակցիայի մասնակիցներին ցուցարարները հեռացրեցին փողոցի մեջտեղից
«Հարգելի քաղաքացիներ, ձեր գործողություններն անօրինական են»,-դիմելով Մաշտոցի պողոտայի մեջտեղում նստածներին՝ ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա զգուշացրեց, այդպիսով ակցիայի մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, վարորդներին դնում են անհարմար դրության մեջ:
«Առաջարկում եմ դադարեցնել անօրինական գործողությունները, ազատել բանուկ մասը, վերականգնել հասարակական տրանսպորտի անխոչընդոտ անցումը: Դուք սահմանափակում եք նաև քաղաքացիների շարժը: Հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի օրենքով սահմանված կարգով կարգի հրավիրել ձեզ»,-ասաց նա:
Մի քանի րոպե տվեցին նրանց փողոցն ազատելու համար: Հորդորը մնաց անարձագանք, ինչի հետևանքով ոստիկանները նրանց դուրս բերեցին մայթ:
Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներ չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին