Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին. Վլադիմիր Անդրեյչենկո
Սանկտ Պետերբուրգում այսօր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին:
Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հարցում նա կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երևանում
- Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար