ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երևանում
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ հանրային կապերի վաչությունից հայտնում են, որ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երևանում՝ հոկտեմբերի 29-30-ը:
ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ խորհրդի Մինսկի նստաշրջանի արդյունքները, կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության և արդի ժամանակներում հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ՌԴ նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող, օրակարգային այլ հարցեր:
Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան