«Հրապարակ». Արմեն Մարտիրոսյանը չի ալարում, պարզապես չի հանդիպում
«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմության լիդերներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր «ուղղության» համար. Պետրոս Մակեյանը բանակցում է ՔՊ-ի ու Նիկոլի հետ, Ալեք Ենիգոմշյանը` Զարուհու, Արմեն Մարտիրոսյանը` Սեյրան Օհանյանի ու ՕՐՕ-ի: Եվ, որքան էլ Մարտիրոսյանը պնդում է, թե չի հանդիպել Սեյրան Օհանյանին, մեր աղբյուրները պնդում են․ «Հանդիպել է, Սեյրանն այս փուլում չի ուզում երևալ»: Պնդում են, որ հանդիպել եք Օհանյանի հետ՝ դիմեցինք Մարտիրոսյանին»:
-Չեմ հանդիպել
-Ալարո՞ւմ եք հանդիպել
-Ոչ, չեմ ալարում, պարզապես չեմ հանդիպում:
-Ձեր վրա է այդ առաքելությունը դրված. գաղտնի՞ եք պահում
-Ես առաքյալ չեմ. չեմ ուզում՝ չեմ հանդիպում, չեմ կատարում իմ առաքելությունը։
- Իսկ Հայաստանո՞ւմ է Օհանյանը, ասում են` Մոսկվայում տուն է կառուցում
-Հայաստանո՛ւմ է:
-Բա ասում եք` չեք հանդիպում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները