Անջելինա Ջոլին և Բիլ Գեյթսը դարձել են 2018 թ. ամենից հարգված անձինք
YouGov վերլուծական կազմակերպության ամենամյա հետազոտությունն առանձնացրել է այն կանանց և տղամարդկանց, որոնք այս տարի ամենից շատ են հանրության հիացմունքին արժանացել։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Վարկանիշային ցանկը գլխավորում են Անջելինա Ջոլին ու Բիլ Գեյթսը, երկրորդ տեղում Միշել և Բարաք Օբամաներն են։ Ամենից մեծ հարգանք վայելող կանանց շարքում երրորդը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին է, իսկ տղամարդկանց ցանկում երրորդը Ջեքի Չանն է։
Կանանց մեջ հաջորդը Եղիսաբեթ 2-րդն ու Հիլարի Քլինթոնն են, իսկ տղամարդկանց ցանկում՝ Սի Ցզինպինն ու Ջեք Ման։
Ամեն տարի այս կազմակերպությունը մեծածավալ միջազգային հարցում է անցկացնում, որի մասնակիցները գնահատում են հայտնի անձանց։ Այս տարի հետազոտությունն ընդգրկել է 35 երկիր և ավելի քան 37 հազար թեկնածուների։
Աշխարհում ամենամեծ հարգանք վայելող անձանց վարկանիշային ցանկում 20 կին է և նույնքան տղամարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին