Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը:
Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու և սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի
- Առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր
- Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով