
Սիրիայի Դումա քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն
Սիրիայի Դումա քաղաքում այսօրվանից կգործի ռուսական ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Պոզնիխիրը ընդգծել է, որ Արևելյան Գուտայի բնակիչներին տրամադրվելու է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ` ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջոցով:
Դրա շրջանակներում, ըստ նրա, կառաքվի 445 տոննա սնունդ, դեղորայք, ավելի քան 9000 լիտր շշալցված ջուր, 8 հազարից ավելի անկողնային հավաքածու և այլն: