«Փաստ». «Օմեգա» գիշերային ակումբը անխափան գործում է՝ արհամարհելով վարչապետի հանձնարարականը
«Փաստ»-ը գրել է. «Մոտավորապես այս վերնագրով մենք նյութ ենք հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը:
Նա շեշտել էր՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: Վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում:
Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան 59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը: Ո՞վ է այս ակումբի հզոր սեփականատերը, որ կարողանում է արհամարհել վարչապետի հանձնարարականը կամ լեզու գտնել համապատասխան պաշտոնյաների հետ: Փորձեցինք գտնել սեփականատիրոջը: Մեր որոնումները տվեցին իրենց արդյունքները: Ըստ մեր տվյալների՝ «Օմեգա» գիշերային ակումբը պատկանում է գործարար Հենրիկ Զախարյանցին, ով սեփականատերն է մսամթերք արտադրող «Նատֆուդ» ՍՊԸ–ի, ժամանակին՝ ցորեն ու կանաչ սուրճ ներմուծող «Վալլետտա» ՍՊԸ–ի, ավտոմեքենաների վարձույթով ու լիզինգով, սուրճի ու թեյի վերամշակմամբ զբաղվող «ՍԻՎԻՋԻ» ֆիրմայի:
Մեր տվյալներով՝ այս խոշոր բիզնեսմեն Հենրիկ Զախարյանցը պարսկահայ է, վաղուց է ներգաղթել, ըստ լուրերի՝ նա ավարտել է Թբիլիսիի Պոլիտեխնիկ ինստիտուտը, գիտությունների թեկնածու է՝ մեքենաշինության և մեքենագիտության մասնագետ: Նախկինում «Սթար» խանութների ցանցի տերն էր, մինչև այն վաճառեց «անբախտ վաճառական» Գևորգ Աֆանդյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան