Արցախի նախագահը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:
Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- «Դասավանդի՛ր, Հայաստան». «Մի երկիր ունենք և միասին պետք է աշխատենք, որ նրա ապագան շատ լավը լինի»
- Երևանցի երիտասարդ ուսուցչուհին օգնում է վազաշենցի երեխաներին իրականացնել երազանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան