Մայիսի 1-ի կապակցությամբ քաղաքացիները 4 օր կհանգստանան
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ին` շաբաթ օրը: Այս որոշումը կընդունվի կառավարության այսօրվա դռնփակ նիստում:
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր: Այնպես որ, առաջիկայում աշխատողները կհանգստանան 4 օր՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին:
Նշենք, որ մայիսի 1-ին աշխարհի ավելի քան 140 երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Այդ օր նշվում է նաև Հայաստանում, և համաձայն ՀՀ պետական տոնացույցի, ոչ աշխատանքային օր է:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի