«Ժողովուրդ». Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եվ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»:
Միայն թե, արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան աչք է փակում Հայաստանում արմատացող ավտորիտարիզմի հանդեպ` փորձելով չնկատելու տալ իշխանությունների արածը: Թե ինչո՞ւ են եվրոպացիներն աչք փակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության վրա` հանդուրժելով այս ամենը, պարզ չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները