Մի քանի երիտասարդներ պառկել են Մաշտոցի պողոտայում՝ խաթարելով երթևեկությունը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի հարևանությամբ հետիոտնային անցումի վրա հակաիշխանական նախաձեռնության մի քանի անդամներ քիչ առաջ փոքրիկ վրան տեղադրեցին ու մեջը նստեցին:
Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը հորդորեց հեռացնել վրանը, հակառակ դեպքում ոստիկանները դա կանեն:
Ոստիկանության պաշտոնյայի հորդորները մնացին առանց արձագանք, ոստիկանները վրանում գտնվողներին փորձեցին երթևեկելի հատվածից մայթ տանել: Սակայն նախաձեռնության մի քանի անդամներ հետ վազեցին, նստեցին, մի քանիսն էլ պառկեցին հենց փողոցի մեջտեղում, հետիոտնային անցումի վրա՝ խաթարելով տրանսպորտի երթևեկությունը:
Լրագրողների հարցին, թե ինչու են նստել փողոցի մեջտեղում, նախաձեռնության անդամները նշեցին՝ պատճառը վրանի հեռացումն է:
Այս պահին պողոտայում մեծ խցանում է: Դեպքի վայրում ոստիկաններ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին