Կառավարության առաջին դռնփակ նիստը եղել է բավականին բուռն
Կառավարության այսօրվա դռնփակ նիստի օրակարգը բավական ծանրաբեռնված էր, քննարկվել է 73 հարց: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, արդյոք ավելի անկաշկանդ էին և եղա՞ն բանավեճեր, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նիստի ընթացքում բավականին բուռն քննարկումներ են տեղի ունեցել։
«Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Պարզապես այսօրվանն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջին փակ նիստն էր, այլ նրանով, որ լայն օրակարգ ուներ»,- նշեց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ առայժմ նիստերի բաց, թե փակ լինելու առումով տարբերություն չի զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին