Արևելյան Գուտան Սիրիայի վերահսկողության տակ է անցել
Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը նախկինում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության տակ էր։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Այսօր նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության մեջ։ Դումա քաղաքում բարձրացված պետական դրոշով հայտարարվեց այդ բնակավայրում, հետևաբար՝ ամբողջությամբ Արևելյան Գուտայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին»,- ասել է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն։
Նա հավելել է, որ զինյալներից ազատագրված քաղաքում իրենց աշխատանքն են սկսում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ
- Ռուսաստանը սիրիական ավիաբազայի հարվածում Իսրայելի մեղքն է տեսնում
- Սիրիայի հակամարտությունից հոգնել են բոլոր կողմերը. արևելագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան