ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում կապ հաստատել Սկրիպալների հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր՝ Յուլիայի հետ կապ հաստատելու հնարավորություններ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
«Ինչ վերաբերում է Սկրիպալներին, ապա մինչ օրս, թեպետ արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, նրանց ոչ ոք չի տեսել, նրանց հետ ինչ-որ կերպ կապ հաստատելու ոչ մի հնարավորություն չկա՝ ոչ լրատվամիջոցների համար, ոչ ռուսական կողմի, թեպետ մենք բրիտանական կողմին մեկ անգամ չէ, որ նոտա ենք հղել՝ այդպիսի հնարավորություն ստեղծելու համար»,- ասել է Զախարովան՝ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս նախկին գործակալի դուստր Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
- Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է Յուլիա Սկրիպալի քրոջը վիզա չտալու պատճառները
- Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը լավացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա