Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ոստիկանությունը: Հայտարարության մեջ ասված.
«Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝ սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:
Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:
ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»:
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցներին ցուցարարները հեռացրեցին փողոցի մեջտեղից
- Մի քանի երիտասարդներ պառկել են Մաշտոցի պողոտայում՝ խաթարելով երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան