Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից հետ է կես միավորո
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կանանց առաջնության 5-րդ տուրը հաջող է ստացվել Հայաստանի ներկայացուցիչների համար. հայ վեց պատվիրակներից հինգը հաղթանակներ տոնեցին:
Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Կորնետ Դեյմանտեի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը, ով այժմ վաստակել է 4 միավոր և միայն կես միավորով է հետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ Վալենտինա Գունինայից և Աննա Ուշենինայից:
Մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը նշել է Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան. այս տուրում նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Գյուլնար Մամադովան: Իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել նաև Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: Միակ պարտությունը կրել է Սիրանուշ Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին