«Իրատես». Առողջապահության նախարարի թեկնածուները անսահման շատ են
«Իրատես»-ը գրում է. «Ձևավորվելիք կառավարության հարցում սպասումներն արդեն անտանելի են դառնում, մասնավորապես, առողջապահության նախարարի հարցում. հավակնորդներն անսահման շատ են, նրանցից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որպեսզի «всех белее и милее» լինի` այս մի քանի օրվա մեջ. ուռուցքաբանականում` Տանանյանենց հիվանդանոցում, արտառոց հարգալից են սկսել վերաբերվել հիվանդներին, պետպատվերի նորմերին, Արտավազդ Սահակյանին էլ լոբբինգ են անում ոչ միայն կոալիցված դաշնակցականները, այլև մոտիկ-հեռու «բարեկամները»: Իսկ Իզմիրլյան հիվանդանոցի «ակունքներում» կանգնած Չարչյան ու Մուրադյան Արմենների հույսն ու հավատն էլ Վեհափառ Գարեգին Բ-ն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում