«Փաստ». Կփոխվեն արդյոք հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները
«Փաստ» թերթը գրել է. «Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը ամեն տարի բուժզննում անցնողները»:
«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները: Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են:
Թերթի աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից: Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս:
«Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի»,-գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները