Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները շարժվում են Ֆրանսիայի հրապարակ
«Մենք թույլ չենք տալու Սերժ Սարգսյանի իշխանությանը գործել: Մենք շրջափակելու ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել»,-Ազատության հրապարակում շարունակելով ելույթը՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նախապես ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, որոնք նեղվելու են փողոց փակելուց ու այլ գործողություններից:
«Մենք ասել ենք, որ հենց առաջին օրը մտանք Երևան, Երևանը պետք է զգա ժողովրդի ներկայությունը: Այս ելույթով ավարտվում է բովանդակային մասն ու սկսվում են գործողությունները: Մենք հիմա կգնանք ու մեր հսկողության տակ կվերցնենք առայժմ Երևանի Ֆրանսիայի հրապարակը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ «Ազագային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսպչ դուրս է եկել հաադուլից ու միացել է իրենց:
Այս պահին հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հորդորում է հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելուց
- Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
- «Իմ քայլը» արշավի մասնակիցները ԵՊՀ-ում են՝ դասադուլի կոչերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան