Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Գազետա.ռու-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,07%-ով՝ կազմելով 67,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08%-ով՝ հասնելով բարելի համար 71,96 դոլարի:
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 11-ին Brent և WTI մակնիշի նավթի գները հասել են 1 բարելի դիմաց՝ համապատասխանաբար 73 և 67 դոլարի, ինչը 2014-ից դեկտեմբերից ի վեր առավելագույնն է:
Գործակալության փոխանցմամբ, դա կապված է աշխարհաքաղաքական լարվածության աճով՝ կապված Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: