Հնդկաստանում փոթորիկը վնասել է Թաջ Մահալը
Ուժեղ քամին վնասել է Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալի տաճարի դարպասները: Այս մասին գրում է rtvi.com-ը՝ վկայակոչելով Hindustan Times-ին:
Ըստ իշխանությունների տվյալների՝ քամու ուժգնությունը, որը հասել է 130 կմ/ժ-ի, վնասել է դարպասի սյուները: Վնասվել են ինչպես տաճարի դարպասները, այնպես էլ համալիրի մուտքի դարպասների մոտ տեղադրված մինարեթները:
Այժմ իշխանությունները սկսել են մինարեթների վերականգնման աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան