Ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրել է Սիրիայի տարածքով թռիչքները
Սիրիայի տարածքում հնարավոր հարվածների ֆոնին խոշորագույն ավիաընկերությունները նախընտրել են փոխել իրենց երթուղիները: Այս մասին հայտնել է The New York Times-ը, գրում է rbc.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալության ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել է, որ ապրիլի 10-ից ավիաընկերություններին Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածները հաշվի առնելու առաջարկը խորհրդատվական բնույթ է կրել: Սակայն, խոշորագույն ավիաընկերությունները նախընտրել են չօգտագործել Սիրիայի տարածքով անցնող ճանապարհները:
Մասնավորապես, իրենց երթուղիները փոխել են Air France-ը, Lufthansa-ն և EasyJet-ը: Քուվեյթի Kuwait Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Բեյրութ, իսկ Middle East Airlines-ը հայտարարել է ժամանակացույցի փոփոխությունների մասին մինչև ապրիլի 13-ի երեկո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին