ՀՀ նախագահը չինացի գործարարին քաջալերել է գործունեություն ծավալել գյուղմթերքների վերամշակման ոլորտում
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին և ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեություն ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- Անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղով. Սերժ Սարգսյան
- Մենք նոր էջ ենք բացում հայ-չինական հարաբերությունների մատյանում. Էդվարդ Նալբանդյան
- Կընդլայնվի հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը
- Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան