Հայաստան կժամանեն բրազիլացի գործարարներ
Ապրիլի 18-ին գործնական այցով առաջին անգամ Հայաստան է ժամանելու գործարարների պատվիրակություն Բրազիլիայից:
Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունից Panorama.am-ին հայտնում են, որ այցի նպատակն է ամրապնդել հայ-բրազիլական երկկողմ համագործակցության կապերը, ինչպես նաև խթանել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:
Երևանում նրանց մասնակցությամբ գործարար համաժողով կանցկացվի, որի պաշտոնական բացումն իրականացնելու են ՀՀ-ում Բրազիլիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:
Համաժողովին զեկույց կունենան նաև Բիզնես Արմենիայի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Եվրասիայում Ապեքս Բրազիլիայի գլխավոր ներկայացուցիչ Ալմիր Ամերիկոն և այլոք: Բիզնես համաժողովը կեզրափակեն Բրազիլիայից ժամանած գործարար կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հանդես կգան անհատական զեկույցներով:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայ-բրազիլական համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվում
- Հայ-բրազիլական տնտեսական կապերը փոքր-ինչ սահմանափակ են
- Առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ