ՄԱԿ-ը նոր տոն է հռչակել՝ Հեծանիվի օր
ՄԱԿ-ում նոր տոն են հռչակել: Գլխավոր Ասամբելայի որոշմամբ, այսուհետ հունիսի 3-ին կնշվի հեծանիվի օրը: Հռչակագրի հեղինակների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական էջից:
«Հեշտ վարվող, գնով հասանելի, հուսալի, էկոլոգիապես մաքուր: Այն օգնում է ամրապնդել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Այն տեղաշարժվելու միջոց է, որը մարդկությունն օգտագործում է արդեն 200 տարի»,-հռչակագրում այսպես է բնութագրված հեծանիվը:
ՄԱԿ-ում տարօրինակ են համարել, որ այսքան ժամանակ նման միջոցին պատշաճ ուշադրություն չեն դարձրել:
Տոնի նպատակը հեծանիվի տարածմանը նպաստելն է: