Հաստատվել է Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների կնքվելիք պայմանագիրը
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները և կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված և համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd ընկերությունը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաև «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաև Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները և Տրանշ 4-ի գնումների պլանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում չինական ընկերության հետ հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքն է քննարկվել
- «Հին ճանապարհով հանգիստ գնում-գալիս էինք, էդ ինչ բերիք գլխներիս». պատգամավորը՝ «Հյուսիս-Հարավ»-ի մասին
- 2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան
- Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները խնդիրներ են գրանցել. նախարար
- Վ. Ղուկասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավի կառուցման հետևանքով առաջացած հողաթմբերը տրամադրել համայնքներին
- Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
- Ինչո՞ւ է բարձրացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ի գինը. պարզաբանում է նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում