Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարակեց «Իմ Քայլը», «Հանուն հայկական պետության» ու ընդդիմադիր մի քանի նախաձեռնությունների հանրահավաքը:
«Ելք» դաշինքից հրապարակում ներկա են միայն Քաղաքացիական պայմանգիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու կուսակիցները, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներն այս պահին այնտեղ չեն:
Ամփոփելով 14 օրում կատարած քայլարշավը, Փաշինյանը հայտարարեց. «Մենք տեսանք կիսավեր ու կիսաադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, վաերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռավող ժողովուրդ, երիտասարդներին կեղքող գազալցակայաններ, կազինոներ, Հայաստանը դատարկող միկրոավտոբուսներ, ժողովորդի շրջանում զզվանք ու ատելություն ՀՀԿ նկատմամբ»:
Նրա խոսքով, քայլարշավի ընացքում մարդիկ իրենց խնդրել են, նույնիսկ պահանջել, որ Հայաստանն ազատեն այդ կուսակցության «կեղեքիչներից»:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» արշավի մասնակիցները ԵՊՀ-ում են՝ դասադուլի կոչերով
- «Իմ քայլը» հասավ Երևան
- Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
- Մի քանի երիտասարդներ պառկել են Մաշտոցի պողոտայում՝ խաթարելով երթևեկությունը