ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի
Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է “Ունիվերսալ” սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար:
Ընկերությունից հայտնում են, որ «Ունիվերսալ» սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.
• վարկի առավելագույն գումար` ամսական եկամատի մինչև 12-պատիկը
• տոկոսադրույք` սկսած 12%-ից
• վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:
«Ունիվերսալ» վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:
Վարկի համար կաող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):
«Ունիվերսալ» վարկերի մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան