Արաբագետ. Հակված եմ կարծելու, որ Սիրիայում լուրջ սրացում լինել չի կարող
«Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը բավականին պայթունավտանգ է, զարգացումները՝ անկանխատեսելի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Հնարավոր զարգացումների կանխատեսելն անհնար է դարձնում մի քանի հանգամանք՝ ահավոր սրված են Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները, Սիրիայի տարածքում փաստացի կիրառվել է քիմիական զենք, այլ հարց է, թե դա ում կողմից է կիրառվել:
«Քիմիական զենքի կիրառման մասին փաստերը բավական լուրջ իրավական հիմքեր են ապահովում հակաասադական ուժերի համար պատժիչ գործողություններ իրականացնելու, ինչի քաղաքական, ռազմական մանևրային, տեղեկատվական ու հոգեբանական ոլորտներում տեսնում ենք: Թե Սիրիայի, թե նրա արտաքին հովանավորների նկատմամաբ բավականին մեծ ուժի սպառնալիք է իրականացվում»,-ասաց նա:
Քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հրապարակումները արաբալեզու ԶԼՄ-ներում տարբեր կարծիքներ են պարունակում, պայմանավորված հանգամանքով, թե հակամարտության որ կողմին են սատարում: Ասադի լրատվամիջոցները նշում են, որ դա կիրառվել է արտաքին ուժերի կողմից, հակակառավարական ուժերին սատարող մամուլն էլ հակառակն է գրում: Քիմիական զենքի սադրանքի սկիզբը, նա հիշեցնում է, դրվել է այս տարվա փետրվարին: Զենքի կիրառումը կամ դրա բեմադրությունը հիմնավորում են ռազմական գործողությունների ակտիվացումը:
Արաբագետի խոսքով, Սիրիայում իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ Սիրիայի անվտանգության ու խնդրի քաղաքական կարգավորման համար պատասխանատվություն ստանձնած աշխարհքաղաքական խաղացողների միջև չկան սակարկությունների եզրեր, չկա մեկը մյուսին զիջելու պատրաստակամություն:
«Այս պահին հաղորդակցությունը հիմնականում իրականացվում է պաշտպանական գերատեսչությունների միջև: Բնական է, որ նրանք հրաման կատարող են: Առավել կարևոր է պետությունների ղեկավարների միջև հաղորդակցումը, որն այս պահին չկա: Չնայած այս պահին ստվերային որոշ բանակցություններ ընթանում են»,-ասաց նա:
Ա. Պետրոսյանը համակարծիք չէ, որ Սիրիայի վրա ԱՄՆ հարձակումը կվերաճի երրորդ համաշխարհային պատերազմի, կլինեն հարվածներ Սիրիայի, Ռուսաստանի կամ էլ Իրանի ենթակայության ներքո գտնվող բազաների ու օբյեկտների վրա:
«Հետագա զարգացումները կախված են Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հարվածներին պատասխանից: Դատալեով առկա հռետորաբանությունից, կողմերի ցուցաբերած դիրքորոշումից, ես հակված եմ նրան, որ լուրջ սրացում լինել չի կարող»,-կարծիք հայտնեց Պետրոյանը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների դիրքորոշմանը, ապա արաբագետը հիշեցնում է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները բավականին մոտ են, քանի որ երկուսն էլ աջակցում են գործող վարչակարգին, Սիրիայի տարածքում նպատակներ են հետապնդում, իսկ Թուրքիան հնարավորություն ունի հակամարտող կողմերի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ միաժամանակ ակտիվ քաղաքականություն իրականացնելու, մանևրելու:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ
- Դումայում քիմիական հարձակումը բեմականացում է եղել. ՌԴ ԱԳՆ
- Ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրել է Սիրիայի տարածքով թռիչքները
- Սիրիայի Դումա քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն
- Արևելյան Գուտան Սիրիայի վերահսկողության տակ է անցել
- Դոնալդ Թրամփ. Ռուսաստան, պատրաստվիր հրթիռներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան