Դումայում քիմիական հարձակումը բեմականացում է եղել. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմականացում է եղել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Վերջինիս խոսքով՝ այդ հարցում իրենց մասնակցությունն ունեն «այն պետության հատուկ ծառայությունները, որն այժմ ձգտում է ռուսաֆոբ քարոզչության առաջամարտիկը դառնալ»։ Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներից կազմված առաքելությունը։
«Նրանք, ըստ իս, պետք է Դամասկոս հասնեն վաղն առավոտյան։ Մենք հուսով ենք, որ առաքելության անդամներն անհապաղ կմեկնեն Դումա, որտեղ մեր մասնագետները եղել են, ուսումնասիրել ու քիմիական զենքի կիրառման որևէ ապացույց չեն հայտնաբերել»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի Դումա քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն
- Մեծ Բրիտանիան հրաժարվել է միանալ Սիրիայի դեմ հարձակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա