
Մխիթարյանի վերականգնման համար ևս 2 շաբաթ է պետք. Վենգեր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ:
«Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի կապի վնասվածք ունի: Նա խաղադաշտ դուրս չի երկու շաբաթ: Մի անհանգստացեք, մենք շատ լավ բժշկական անձնակազմ ունենք, և նա շատ լուրջ վերականգնվում է»,- «Արսենալի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է թիմի գլխավոր մազիչ Արսեն Վենգերը։
Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածք է ստացել ապրիլի 6-ին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվել էր զինագործների հաղթանակով:
Հարակից հրապարակումներ`
- «Հեն ջան, շուտ լավացի»
- Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
- Հեշտ հանդիպում չի սպասվում ԲԿՄԱ-ի հետ. Մխիթարյան