Ստաս Նամինի թատրոնը մայիսի 9-ին և 11-ին հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում և Ստեփանակերտում
Մշակույթի ապակենտրոնացման ծրագիրը մտնում է նոր փուլ. Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները Գյումիրում և Ստեփանակերտում սիրով հրավիրում են մոսկովյան թատրոնի հյուրախաղերին, որոնց Գյումրիում աջակցել են նաև Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Մոսկվայի երաժշտական-դրամատիկական թատրոնի (ղեկավար՝ Ստաս Նամին) հյուրախաղերը Գյումրիում նախատեսված են մայիսի 9-ին, Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին։
Ստաս Նամինի թատրոնը հյուրախաղերին կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը։
Գյումրիի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման» հիմնադրամին, իսկ Ստեփանակերտի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Արցախ, իմ սեր․աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրին։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ հանուն Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգման
- «Խամաճիկների թատրոնի» մարտի 9-ի ներկայացման հասույթը կուղղվի Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը