Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են
Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունից տուժած երեք քաղաքացիները վիրահատվել են:
Panorama.am-ին Բերդի զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ հիվանդներից երկուսի ոտքերն են ամպուտացվել, մեկինը՝ ձեռքը:
«Վիրահատությունից հետո նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց նա:
Երեք քաղաքացիներից մեկը ստացել է նախաբազկի, մյուսը՝ կրնկի և երրորդը՝ ոտնաթաթի վնասվածք: Նրանց առաջին օգնություն է ցուցաբերել «Այգեձոր» ԱԿ-ի գլխավոր բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան