Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ «Մեծամոր» մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում են բանկի մամուլի բաժնից:
«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը: Այսօր «Մեծամոր» մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաև նստարաններ»,-ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Կոնվերս Բանկի մասնաճյուղին հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ Բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի»,-ասել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:
Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաև «Արմավիր», «Աշտարակ» մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:
«Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ»,-եզրափակել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»
- Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս
- Բացվել է Կոնվերս Բանկի Երիտասարդական մասնաճյուղը
- Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը.
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին