
Էլինա Դանիելյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
Սլովակիայում կայացել է Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնել է մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացել առաջնության առաջատարների խմբին:
Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցել են միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ է գտնվել Մկրտչյանը:
Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել: 6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: