Իրանը դատապարտել է Սիրիայի ուղղությամբ հարվածները
Իրանի արտաքին գործերի նախարար դատապարտում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի «ագրեսիան» Սիրիայի նկատմամբ։ «Կոմերսանտը» գրում է, որ սրա մասին հաղորդագրությունը տեղադրված է գերատեսչության կայքում։
Նախարարությունում ընդգծել են, որ նմանատիպ գործողությունները միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Իրանը հանդես է գալիս քիմիական զենքի կիրառման դեմ, բայց և հրթիռային հարվածը ևս համարում է «անընդունելի»։
Իրանի արտաքին գործերի գերատեսչությունում նաև զգուշացրել են Սիրիայի տարածքում հարձակումների բացասական հետևանքների մասին «տարածաշրջանի և աշխարհի համար»։
Իրանի ԱԳՆ-ի կարծիքով, դրա համար պատասխանատվությունը պարտավոր են ստանձնեն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան երեք երկրիր հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ
- Արաբագետ. Հակված եմ կարծելու, որ Սիրիայում լուրջ սրացում լինել չի կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան