ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է
Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, որի արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծրագրի իրականացման շրջանակներում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը:
Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի ս.թ. դեկտեմբերի 1-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական առաջիկա համատեղ նիստին կքննարկվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
- Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները
- Ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր. Հայկ Հարությունյան
- 2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող
- ՀԱԷԿ-ում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով