Տիգրան Հակոբյան. Հանրային ռադիոյի շենք բռնի կերպով ներխուժելը դատապարտելի արարք է
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն անընդունելի է համարում Հանրային ռադիոյի շենք բռնի կերպով ներխուժելը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հանրային ռադիոյի շենք բռնի կերպով ներխուժելը, պահանջներ ներկայացնելը համարում եմ անընդունելի, դատապարտելի արարք:
Ադեկվատ մարդկանց համար հավելյալ փաստարկներ բերելու, կարծում եմ, անհրաժեշտություն չկա...»,-գրել է Տիգրան Հակոբյանը:
Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ Ն. Փաշինյանի ղեկավարած ակցիայի մասնակիցները մուտք գործեցին Հանրային Ռադիոյի շենք, կոտրեցին դռներից մեկը, մտան ձայնագրման տաղավար՝ պահանջելով ուղիղ եթեր տրամադրել:
Հանրային Ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը Փաշինյանին ուղիղ եթերով հեռարձակվվող հաղորդման հյուր հրավիրեց այսօր ժամը 19-ին, Փաշինյանը չհամաձայնեց: Ավելի ուշ անջատվեց Հանրային ռադիոյի հոսանքը, Փաշինյանն իր պատրաստած ուղերձը հնչեցրեց այլ ԶԼՄ-ներով:
Միջադեպի մասին քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել նաև ոստիկանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Լիկա Թումանյան. Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը շարունակվում է
- Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց
- Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան