Լիկա Թումանյան. Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը շարունակվում է
«Լսեք Ռադիոլուրը 17։00-ին։ Տեղի ունեցածի կարճ ամփոփում։ Առավել ընդգրուն՝ 18։00։ Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը շարունակվում է»: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Հանրային Ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը:
Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ Ն. Փաշինյանի ղեկավարած ակցիայի մասնակիցները մուտք գործեցին Հանրային Ռադիոյի շենք, կոտրեցին դռներից մեկը, մուտք գործեցին ձայնագրման տաղավար՝ պահանջելով ուղիղ եթեր տրամադրել:
Լ. Թումանյանը Փաշինյանին ուղիղ եթերով հեռարձակվվող հաղորդման հյուր հրավիրեց այսօր ժամը 19-ին, Փաշինյանը չհամաձայնեց: Ավելի ուշ անջատվեց Հանրային ռադիոյի հոսանքը, Փաշինյանն իր պատրաստած ուղերձը հնչեցրեց այլ ԶԼՄ-ներով:
Միջադեպի մասին քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել նաև ոստիկանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց
- Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին